Բաքուն և Իսլամաբադը քննարկել են ադրբեջանա-պակիստանյան գործընկերության հարցեր
 Բաքուն և Իսլամաբադը քննարկել են ադրբեջանա-պակիստանյան գործընկերության հարցեր
12:35     09 06 2025    
Հունիսի 7-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհակ Դարի միջև։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, զրույցի ընթացքում քննարկվել են՝ ադրբեջանա-պակիստանյան գործընկերության հարցեր, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ համագործակցության տարբեր ասպեկտներ։

Կողմերը գոհունակություն են հայտնել՝ ամենաբարձր և բարձր մակարդակներում փոխադարձ այցելությունների աճող դինամիկայի վերաբերյալ։ Քննարկվել են՝ Լաչինում Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած բանակցություններից բխող հարցեր, Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, որը տեղի կունենա հունիսի 21-22-ը Ստամբուլում, և Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որը այս տարվա հուլիսին կկայանա Ադրբեջանում։
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Իսլամաբադ