Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։
Այս տարի հունիսի 7-8-ը Գուրբան բայրամի սուրբ տոնի կապակցությամբ Դամասկոսի արվարձաններում, Հոմս նահանգում և նրա շրջակայքում, որոնք ենթարկվել են զգալի ավերածությունների, կազմակերպվել է բարեգործական ակցիա՝ «Ադրբեջանական ժողովրդից ամենաանկեղծ շնորհավորանքները եղբայրական սիրիական ժողովրդին» կարգախոսի ներքո։
Սիրիայում Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ և կազմակերպմամբ, ինչպես նաև Ադրբեջանի միջազգային զարգացման օգնության գործակալության (AIDA) համապատասխան աջակցությամբ, պատերազմից տուժած 320 ընտանիքների փոխանցվել է զոհաբերված կենդանիների միս։ Բարեգործական ակցիայի կազմակերպմանը մասնակցել են նաև՝ Սիրիայի «Հայաթ» հիմնադրամը, ինչպես նաև «Սավաիդուլ Իհսան» (Բարի ձեռքեր) և «Բասմատու Հայաթ» (Կյանքի ժպիտ) կամավորական խմբերը։