Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հայկական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին խորհրդարանում լրագրողներին հայտարարել է՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Արտահերթ ընտրությունների անցկացման հարցը չի քննարկվում. Իմ կարծիքով, նույնիսկ մանդատները վայր դնելու դեպքում՝ ընդդիմությունը չի լուծի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը»,- ասել է Ալեքսանյանը։
Նա հեգնանքով մեկնաբանել է իմպիչմենեի գործընթացի մեկնարկի մասին հայտարարությունները՝ կոչ անելով ոչինչ չքննարկել մինչ դրա բուն մեկնարկը։ Միաժամանակ Ալեքսանյանը վստահություն է հայտնել, որ ընդդիմությանը չի հաջողվի իմպիչմենտ նախաձեռնել, սակայն «եթե կարողանա», ապա այդ փորձը, նրա կարծիքով, դատապարտված է ձախողման։
Ալեքսանյանը ռևանշիստական շարժումը որակել է որպես «ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական քաղաքական մանևրը՝ ընդգծելով, որ շարժման կողմնակիցների թվում կան նաև պետության նախկին ղեկավարի զինակիցներ։
Zinvor.info