Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով ալբանական թելեգրամյան ալիքին, այս մասին հայտարարել է Ալբանիայի փոխվարչապետ, ենթակառուցվածքների և էներգետիկայի նախարար Բելինդա Բալուկուն՝ երկրի խորհրդարանում ներկայացնելով «Ալբանիայի Նախարարների խորհրդի և Ադրբեջանի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի հաստատման մասին» օրենքի նախագիծը։
Նրա խոսքով, այս համաձայնագիրը երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված հերթական քայլն է։ «Չնայած մեր միջև եղած մեծ հեռավորությանը, մենք ուղիներ ենք գտնում ամուր կամուրջներ կառուցելու և, անկասկած, խոստումնալից համագործակցություն ունենալու համար»,- ասել է քաղաքական գործիչը։
«Ալբանիայում Ադրբեջանի դեսպանատան բացումը երկար սպասված որոշում է և վկայում է Տիրանայի հետ գործընկերության առումով Բաքվի լուրջ մտադրության մասին, ինչը թույլ կտա էլ ավելի ընդլայնել մեր համագործակցությունը և հաստատել դինամիկ և արդյունավետ համակարգում»,- ընդգծել է Բալուկուն։
Zinvor.info