2031 թվականին Ադրբեջանը կարող է ընդունել Համաշխարհային ռազմական խաղերը
 2031 թվականին Ադրբեջանը կարող է ընդունել Համաշխարհային ռազմական խաղերը
09:53     15 05 2024    
Սևծովյան ավազանի երկրների, Բալկանյան երկրների և Հարավային Կովկասի երկրների Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) համակարգող Նևզաթ Վարոլն այցելել է՝ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտե (ԱՕԿ):

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱՕԿ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել է՝ 2031 թվականին Ադրբեջանում Համաշխարհային ռազմական խաղերի անցկացման հարցը։

Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Չինգիզ Հուսեյնզադեն հյուրին պատմել է՝ ԱՕԿ-ի և CISM-ի համագործակցության մասին՝ նշելով, որ երկու կազմակերպությունների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։

Գոհունակություն հայտնելով Բաքու կատարած այցի կապակցությամբ՝ Նևզաթ Վարոլը հավելել է, որ Ադրբեջանում սպորտի զարգացումը միջազգային ճանաչում է ստացել։ Հիշեցնելով, որ երկիրը հաջողությամբ ընդունել է 1-ին Եվրոպական խաղերը, 4-րդ Իսլամական համերաշխության խաղերը, ամառային եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնը՝ Բաքու 2019-ը և այլ հեղինակավոր միջազգային սպորտային միջոցառումներ՝ CISM համակարգողը հանդես է եկել՝ 2031 թվականին Համաշխարհային ռազմական խաղերն Ադրբեջանում անցկացնելու առաջարկով։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս