Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Հանդիպմանը Պատրիսիա Սկոտլանդը նշել է՝ Չմիավորման շարժման մեջ Ադրբեջանի հաջող նախագահությունը և ընդգծել, թե ինչպես է իրեն դրսևորել մեր երկիրը COVID19 համավարակի ժամանակ։ Նրա խոսքով, Ուգանդայում Չմիավորման շարժման գագաթնաժողովում բոլոր երկրները բարձր են գնահատել Ադրբեջանի նախագահությունը և նշել դրա գործնական արդյունքները։
Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը, Չմիավորման շարժմանը իր նախագահության շրջանակներում, արդյունավետ աշխատանք է կատարել, մասնավորապես, կարևոր քայլեր է ձեռնարկել նրա ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ Հիշեցնելով, որ հենց Ադրբեջանն է համավարակի ժամանակ նախաձեռնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջան գումարել COVID-19-ի հարցով, Իլհամ Ալիևն ասել է, որ մեր երկիրը օգնություն է ցուցաբերել ավելի քան 80 երկրների, այդ թվում՝ Չմիավորման շարժման անդամ երկրներին, և հանդես է եկել՝ ՄԱԿ-ի կառույցներում պատվաստանյութային ազգայնականության դեմ բանաձևերի ընդունման օգտին և նպաստել այդ ուղղությամբ պայքարելու միջազգային ջանքերի համախմբմանը։ Նախագահը նշել է, որ անդամ երկրների աջակցությամբ՝ Չմիավորման շարժմանը Ադրբեջանի եռամյա նախագահությունը երկարաձգվել է ևս մեկ տարով։
Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը կօգտագործի Չմիավորման շարժման ժամանակ իր նախագահության ընթացքում ձեռք բերված փորձը՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար և արդար մոտեցում կկիրառի կլիմայի փոփոխության հետևանքով տուժած երկրների նկատմամբ։ Պետության ղեկավարը նաև հետաքրքրություն է հայտնել՝ Ադրբեջանի և Ազգերի Համագործակցության միջև հարաբերությունների զարգացման հարցում։
Zinvor.info