Ռումեն Ռադև. Բուլղարիան խրախուսում է կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում
  Ռումեն Ռադև.  Բուլղարիան խրախուսում է կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում
09:48     10 05 2024    
Բուլղարիան խրախուսում է կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Baku TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը։

Նա նշել է, որ պաշտոնական Սոֆիան ներգրավված է Ադրբեջանի հետ համագործակցության բազմաթիվ նախաձեռնություններում. «Բուլղարիան իր ավանդն է ներդնում շատ կարևոր ոլորտներում խաղաղությունն ու անվտանգությունը ամրապնդելու համար լուծումների որոնման գործում:

Այդ իսկ պատճառով մեր երկիրը Ադրբեջանի հետ համագործակցությամբ ներգրավված է բազմաթիվ նախաձեռնություններում։ Մենք խրախուսում ենք կայունությունն ու անվտանգությունը ձեր տարածաշրջանում»:

Բուլղարիայի նախագահն ասել է, որ էներգետիկ հարցերը առանցքային են երկու երկրների հարաբերություններում։

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ են ամուր կապեր բազմաչափ, լայնածավալ ռազմավարական գործընկերություն ստեղծելու համար:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բուլղարիա   Ադրբեջան  


Լրահոս