Ալիևն ու Ռադևը ստորագրել են՝ Բաքվի և Սոֆիայի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին հռչակագիրը
 Ալիևն ու Ռադևը ստորագրել են՝ Բաքվի և Սոֆիայի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին հռչակագիրը
16:06     08 05 2024    
Մայիսի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի մասնակցությամբ տեղի է ունեցել ՝ադրբեջանա-բուլղարական փաստաթղթերի ստորագրման արարողությունը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Իլհամ Ալիևը և Ռումեն Ռադևը ստորագրել են՝ «Ադրբեջանի և Բուլղարիայի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին համատեղ հռչակագիրը»։

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Էլմին Մամեդովը և Բուլղարիայի Air Air ավիաընկերության խորհրդի անդամ Խրիստո Տոդորովը ստորագրել են «Code Sharing» համաձայնագիր՝ «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ի և «Bulgaria Air» ԲԲԸ-ի միջև:

Էլմին Մամեդովը և Բուլղարիայի էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Վլադիմիր Մալինովը ստորագրել են՝ «Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության և Բուլղարիայի նորարարության ու զարգացման նախարարության միջև տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը»։

Ադրբեջանի տնտեսության նախարար Միքայիլ Ջաբբարովը և Asarel Investment-ի վերահսկիչ խորհրդի նախագահ Դիմիտրար Ցոսորկովը ստորագրել են՝ «Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության և Asarel Investment-ի միջև փոխըմբռնման հուշագիրը»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիևն   Ռադև  


Լրահոս