Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին գերմանական Zeit թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Ըստ Ամիրբեկովի, այս կերպ Հայաստանը կարող էր նաև հաղթահարել իր մեկուսացումը։
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչն ընդգծել է, որ եթե պաշտոնական Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներից, Ադրբեջանը նման երթուղի կկառուցի Իրանի տարածքով։
«Մենք կարող ենք ճանապարհ և երկաթուղի կառուցել ավելի հարավ՝ Իրանի տարածքով, և դա կլինի ընդամենը տասը կիլոմետր երկար», - ասել է նա:
Zinvor.info