Թրամփը դիմել է Ալիևին և Փաշինյանին Խաղաղության գագաթնաժողովում
  Թրամփը դիմել է Ալիևին և Փաշինյանին Խաղաղության գագաթնաժողովում
09:14     14 10 2025    
Խաղաղության գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին՝ Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է.

«Մենք ունենք Հայաստան և Ադրբեջան։ Դա այն փոքրիկ պատերազմն է, որը մենք կանգնեցրինք։ Ահա նրանք։ Նայեք նրանց։ Նրանք նստած են այստեղ։ Երբ ես հանդիպեցի նրանց, դա Օվալաձև սենյակում էր։ Նրանք պատերազմել են, կարծեմ, մոտ 31 տարի կամ նման մի բան։ Մեկը նստած էր Օվալաձև սենյակի մի կողմում, մյուսը՝ մյուս։ Եվ հանդիպումից մեկ ժամ անց նրանք գրկախառնվում էին, և հիմա նրանք բարեկամներ են և լավ են հասկանում միմյանց, այնպես չէ՞։ Նայեք։ Այնպես որ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ երկուսիդ։ Դա անհավանական է։ Իսկապես անհավանական»։
Zinvor.info

Հեշթեգներ. Թրամփ   Ալիև   Փաշինյան  


Լրահոս