Փաշինյանը կաթողիկոսին. Չի լինելու սահմանազատում, պատերազմ է լինելու
  Փաշինյանը կաթողիկոսին.  Չի լինելու սահմանազատում, պատերազմ է լինելու
16:19     07 05 2024    
Որոշ ուժեր ի սկզբանե չէին ցանկանում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում ու սահմանագծում Տավուշի (Թովուզգալայի- խմբ.) հատվածում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հայկական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, սահմանազատումից հրաժարվելու անխուսափելի հետևանքը կլիներ պատերազմը, և այս դեպքում պատերազմը չէր լեգիտիմացվի։

«Մենք ասում ենք՝ լավ, հարգելի լրագրողներ, հարգելի հոգևորականության ներկայացուցիչներ, եպիսկոպոսներ, Վեհափառ կաթողիկոս, դուք ասում եք՝ եկեք այսօրվանից դադարեցնենք սահմանազատումը... Իսկ ի՞նչ է լինելու հետո։ Հետո մի բան է լինելու՝ պատերազմ»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ կառավարության ղեկավարը համոզված է, որ այն ուժերը, որոնք պահանջում են վերջ դնել սահմանազատմանը, բնականաբար, արտաքին որոշ ուժերի աջակցությամբ, ամեն ինչ կանեն հանրապետության որոշ տարածքներ զավթելու համար, որպեսզի դա օգտագործեն քաղաքական փոփոխությունների համար։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Տավուշ  


Լրահոս