Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար համատեղ հայտարարության մեջ։
Նա ասել է, որ Եվրամիությունը (ԵՄ) երբեմն սիրում է սովորեցնել ուրիշներին:
«Ես երբեք չեմ խառնվում որևէ երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը։ Ցավոք սրտի, որոշ միջազգային կազմակերպություններում կա կողմնակալ և միակողմանի մոտեցում փոքր երկրների նկատմամբ։ Մենք պատրաստ ենք կամուրջ դառնալ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև: Պետք է հնարավորինս օբյեկտիվ լուսաբանել Ադրբեջանում ստեղծված իրավիճակը»,- ասել է Սլովակիայի վարչապետը։
Ռ.Ֆիցոն նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը պետք է ընդլայնվի. «Եթե կա ուժեղ նախագահ և ուժեղ վարչապետ, մենք կարող ենք մի շարք նախագծեր ձեռնարկել։ Ադրբեջանում համատեղ արտադրական գոտու ստեղծումը պետք է ընդհանուր գաղափար լինի բոլորի համար»։
Zinvor.info