Բուլղարիայի նախագահը կայցելի Ադրբեջան
 Բուլղարիայի նախագահը կայցելի Ադրբեջան
15:28     07 05 2024    
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը մայիսի 8-ին պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ բուլղարական լրատվամիջոցներին հղումով, այցի ընթացքում նախատեսվում է համատեղ հռչակագրի ստորագրում՝ Ադրբեջանի և Բուլղարիայի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման վերաբերյալ։

Ռ.Ռադևի Բաքու այցի նպատակն է՝ ամրապնդել և խորացնել երկկողմ ռազմավարական գործընկերությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ տնտեսությունը, էներգետիկան, բարձր տեխնոլոգիաները, նորարարությունները, տրանսպորտը և զբոսաշրջությունը:

Բուլղարիայի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում կընդգրկվեն՝ էներգետիկայի նախարարի պաշտոնակատարը, Ազգային ժողովում Բուլղարիա-Ադրբեջան բարեկամության խմբի նախագահը, բիզնեսի ներկայացուցիչներ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բուլղարիա   Ադրբեջան  


Լրահոս