Ադրբեջանն ու Թուրքիան կընդլայնեն համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում
 Ադրբեջանն ու Թուրքիան կընդլայնեն համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում
10:47     07 05 2024    
Մայիսի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հանդիպել է պրոֆեսոր Թալաթ Ջանփոլաթի և գեներալ-լեյտենանտ Յաշար Քադիօղլուի գլխավորած թուրքական պատվիրակության հետ:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական բանակում իրականացվող բարեփոխումները, ընդգծվել է ռազմական կրթության ոլորտում համատեղ համագործակցության հետագա զարգացման և փորձի փոխանակման կարևորությունը։


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս