Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է Համայնքի հայտարարության մեջ։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 2024 թվականի ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ որոշում է կայացվել որոշակի գործնական քայլեր ձեռնարկել սահմանների սահմանազատման հետ կապված։
Սակայն, վերջին օրերին Հայաստանում մի շարք սադրիչ ուժեր ամեն կերպ փորձում են կանխել այս պայմանավորվածության իրականացումը, ինչը կարող էր նպաստել երկու երկրների միջև կայուն խաղաղության հասնելուն։ Չափազանց մտահոգիչ է, որ այս գործընթացներում ակտիվ դերակատարում ունեն Հայ Գրիգորյան եկեղեցու կրոնական գործիչները։ Այդ հոգևորականները քաղաքական պահանջներ են առաջ քաշում, դեմ են Ադրբեջանի հետ խաղաղությանը և բացահայտ ռևանշի ու պատերազմի կոչ են անում»,- ասվում է փաստաթղթում։
Zinvor.info