Ալիևը կարգադրել է ֆինանսական օգնություն ցուցաբերել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին
 Ալիևը կարգադրել է ֆինանսական օգնություն ցուցաբերել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին
17:28     02 05 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել «1941-1945 թթ. Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին, զոհված կամ հետագայում մահացած զինծառայողների այրիներին, թիկունքում անձնուրաց աշխատանքի համար շքանշաններով ու մեդալներով պարգևատրված անձանց միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Փաստաթղթով հանձնարարվում է 2 հազար մանաթի չափով միանվագ դրամական օգնություն տրամադրել 1941-1945 թթ. Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին, հազար մանաթի չափով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված կամ հետագայում մահացած զինծառայողների այրիներին, թիկունքում անձնուրաց աշխատանքի համար շքանշաններով ու մեդալներով պարգևատրված անձանց, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լենինգրադ քաղաքի պաշտպանության համար մեդալով և կրծքանշանով պարգևատրված անձանց, ինչպես նաև Լենինգրադ քաղաքի բլոկադայի մասնակիցներին։

Կարգադրության կատարման համար Ադրբեջանի 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված նախագահի պահուստային ֆոնդից 3 մլն մանաթ կհատկացվի։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իլհամ-Ալիև