Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը՝ պետական ինքնիշխանության հարգման, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ճանաչման, հակասությունների խաղաղ կարգավորման, ուժի կիրառումից կամ սպառնալիքից հրաժարվելու հիման վրա անհրաժեշտ պայման է հանդիսանում՝ երկրների միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը ապահովելու համար:
Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության և Բալթյան երկրների, Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի նկատմամբ Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ համաձայնության հասնելը հանդիսանում է՝ կայունության լրացուցիչ և կարևոր գործոն։ Մենք հույս ունենք, որ կողմերի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները գործնականում հաջողությամբ կկիրառվեն։ Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Zinvor.info