Ադրբեջանի ՊՍԾ-ն՝ ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
 Ադրբեջանի ՊՍԾ-ն՝ ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
18:00     29 04 2024    
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարություն է տարածել ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ։

Ինչպես «Ազերթաջ»-ին հայտնել են Պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունից, Ղազախի շրջանի ուղղությամբ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով զինծառայող է ոտքից վիրավորում ստացել։

«Նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն»,- հայտնել են Պետական սահմանապահ ծառայությունից։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՍԾ  


Լրահոս