Վաշինգտոնում ակցիա է տեղի ունեցել ընդդեմ հայոց մտացածին ցեղասպանության
Ինչպես հայտնում է
Zinvor.info-ը, «Վերջ հայկական ստին» կարգախոսով ակցիան կազմակերպել է Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեն (TASC):
TASC-ի ներկայացուցիչ Մուհամմադ Սամի Գյորգյուլուն ասել է, որ ակցիայի նպատակը հայկական լոբբիի ստերը բացահայտելն է։
«Որոշ պետություններ, փորձելով ապահովել իրենց քաղաքական և տնտեսական շահերը՝ ճանաչելով այսպես կոչված «հայոց ցեղասպանության» մասին պնդումները, դա օգտագործում են որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց։ Միջազգային հանրությունը պետք է իմանա, որ «ցեղասպանության» մեղադրանքները սուտ են»,- ընդգծել է նա։
Zinvor.info