Բարաք. Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը նոր դաշինք են ստեղծում
|
|
|
|
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը գտնվում են մերձեցման ճանապարհին, և դեպի հյուսիս շարժումը կարող է «իսկապես տպավորիչ» լինել։
|
Բահրեյնում կայացած «Մանամայի երկխոսություն 2025» համաժողովից թղթակցի խոսքով՝ Բարաքը ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու Թրամփի ջանքերը հանգեցրել են՝ «ուժերի վերաբաշխման» Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով։
«Նախագահ Թրամփը փոխել է ֆիգուրների ամբողջ դասավորությունը շախմատի տախտակի վրա։ Դա տեղի է ունենում ամենուրեք։ Թուրքիան և Իսրայելը չեն կռվելու միմյանց դեմ, իմ կարծիքով՝ դա տեղի չի ունենալու։ Եվ դուք տեսնելու եք դաշինքի կառուցվումը Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով», - հայտարարել է Բարաքը։
Նրա խոսքով, Միացյալ Նահանգները և Թուրքիան առանցքային դեր են խաղում՝ ղեկավարելով տարածաշրջանի երկրների միջև մերձեցման և համագործակցության ամրապնդման գործընթացը։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Թուրքիա
Հայաստան