Ադրբեջանի տնտեսությունն ինքնաբավ է և կայուն աճ է ցուցադրում նույնիսկ ճգնաժամի ժամանակ, ապրիլի 23-ին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ADA համալսարանում կազմակերպված՝ «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» միջազգային ֆորումում։
«Մենք ունենք արտաքին պարտքի շատ ցածր մակարդակ՝ Ադրբեջանի համախառն ներքին արդյունքի 8 տոկոսից պակաս»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Հիշելով, որ ժամանակին որպես պատվավոր հյուր մասնակցել է ԵվրԱզԷՍ-ի միջոցառմանը, պետության ղեկավարը նշել է. «Ադրբեջանը շատ սերտ գործընկերություն է պահպանում Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ երկրների հետ, բացառությամբ Հայաստանի»։
Խոսելով Ադրբեջանում COP29-ի անցկացման կարևորության մասին՝ պետության ղեկավարը նշել է. «COP29-ը հանդիսանում է՝ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի հանդեպ մեծ հարգանքի և աջակցության դրսևորումը»։
Zinvor.info