Հորդանանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրի կնքումը
 Հորդանանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրի կնքումը
12:00     23 04 2024    
Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարությունը աջակցություն է հայտնել չորս գյուղերի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածությանը և երկու երկրների միջև սահմանների սահմանազատման շարունակական ջանքերին։

AZERTAC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախարարության մամուլի քարտուղար Սուֆյան ալ-Կուդան։ Նրա խոսքով՝ Հորդանանն աջակցում է նախաձեռնություններին, որոնք ծառայում են երկու երկրների միջև կայունության և անվտանգության ամրապնդմանը։

Սուֆյան ալ-Կուդան նշել է, որ նման համաձայնագրերը ճանապարհ են հարթում ավելի լայն խաղաղ բանակցությունների համար և ընդգծել, որ դրանք կարևոր են գլոբալ խաղաղության և անվտանգության ամրապնդման համար։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հորդանան   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս