Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանների սահմանազատման համաձայնագիրը
 Կոլոմինա.  ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանների սահմանազատման համաձայնագիրը
16:26     22 04 2024    
ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին իր X ցանցում գրել է՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը, որը հիմնված է 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա՝ որպես սահմանների սահմանազատման հիմք: Երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը առանցքային սկզբունք է»,- ասել է Կոլոմինան։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ վերջերս տարածաշրջան կատարած այցի ժամանակ ասել է, որ դաշինքն ակտիվորեն աջակցում է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ՆԱՏՕ   Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս