Հայկական մամուլ. Ռուսաստանցիները հեռանում են, ժամանում են հնդիկները
 Հայկական մամուլ.  Ռուսաստանցիները հեռանում են, ժամանում են հնդիկները
14:08     22 04 2024    
Հայաստանի ու Ռուսաստանի միջև վերջին շրջանում ի հայտ եկած քաղաքական լարվածության ֆոնին՝ Ռուսաստանի անհամեմատ ավելի քիչ քաղաքացիներ են սկսել գալ Հայաստան։ Փոխարենը՝ գնացողներն են շատացել։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է «168 ժամ»-ում հրապարակված հոդվածում:

«Եթե անցած տարվա միայն առաջին երկու ամիսներին Ռուսաստանի քաղաքացիների 207 հազարից ավելի մուտք էր արձանագրվել Հայաստան, այս տարի եղել է 171,7 հազարը՝ գրեթե 36 հազարով քիչ։

Ռուսաստանի քաղաքացիների մուտքը կրճատվել է ավելի քան 17 տոկոսով։

Քաղաքացիների հոսքերի առումով ակտիվությունը շատ բարձր է Հնդկաստանի պարագայում։ Ընդամենը երկու-երեք տարի առաջ այս երկրից Հայաստան մուտքերն այնքան փոքր էին, որ նույնիսկ տեսանելի չէին ընդհանուր ցուցանիշների մեջ։ Բայց վերջին երկու տարիներին այնքան արագ են աճում, որ շատ երկրների արդեն հետ են թողել։ Կարճ ժամանակում Հնդկաստանի քաղաքացիների մուտքերը Հայաստան անգամներով ավելացել են։

Եթե 2022թ. առաջին երկու ամիսներին հազիվ 1,1-1,2 հազարի էր հասնում, արդեն այս տարի մոտեցել է 9 հազարի։ Երկու տարում 7-8 անգամով ավելացել են։ Հնդկաստանի քաղաքացիների տեղաշարժը դեպի Հայաստան այս տարի ևս ակտիվ է։ Տարեսկզբի առաջին երկու ամիսներին 2,3 անգամ ավելի մուտք է եղել», - գրում է թերթը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ռուսաստան  


Լրահոս