Բաքուն և Իսլամաբադը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության զարգացումը
  Բաքուն և Իսլամաբադը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության զարգացումը
17:47     04 08 2025    
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևն ընդունել է Պակիստանի Իսլամական Հանրապետության Ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Նավիդ Աշրաֆին և նրա գլխավորած պատվիրակությանը, որոնք գտնվում են մեր երկրում, հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։

Ծովակալ Նավիդ Աշրաֆը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ վստահություն հայտնելով, որ փոխադարձ այցելությունները դրական ներդրում կունենան երկկողմ ռազմական համագործակցության զարգացման գործում։

Հանդիպման ժամանակ հատուկ նշվել է համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը՝ Ադրբեջանի և Պակիստանի ռազմածովային անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացման առումով, կողմերը լայն և կառուցողական մտքերի փոխանակում են անցկացրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պակիստան  


Լրահոս