Երևանը հատուկ ջոկատայիններ է ուղարկել սահմանամերձ գյուղի ճանապարհն ապաշրջափակելու համար
Երևանը հատուկ ջոկատայիններ է ուղարկել սահմանամերձ գյուղի ճանապարհն ապաշրջափակելու համար
09:52     22 04 2024    
ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտակայքում ճանապարհը ապաշրջափակելու համար հատուկ ջոկատայիններ են ուղարկվել։

Այս մասին հայտնում է «Հրապարակ» թերթը՝ վկայակոչելով երկրի խորհրդարանի անդամ Գառնիկ Դանիելյանին։

Պատգամավորի խոսքով՝ Կիրանց ուղևորվող հատուկ ջոկատայինները պատրաստ են ուժ կիրառել բողոքող տեղի բնակիչների նկատմամբ։ Չնայած այդ սպառնալիքին, նշել է Դանիելյանը, գյուղի բնակիչները շարունակում են մնալ իրենց տեղում և փակ պահել մայրուղին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանին սահմանակից Տավուշի մարզի գյուղերի Ադրբեջանին վերադարձին դեմ արտահայտվող տեղի բնակիչները փակել են Կիրանց և Ոսկեպար բնակավայրերի ճանապարհը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Երևան   Տավուշ  


Լրահոս