Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայկական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
«Ուստի, օրինակ, Հայաստանի կողմից այս շրջանակի ընդլայնումը պետք է գնահատել և դիտարկել հնարավոր տարածաշրջանային հակամարտությունների գնահատման և դրանց արձագանքման տեսանկյունից։ Հիմա չգիտեմ, չեմ հետևել, թե ինչպես է Հայաստանը ներկայացնում կանադացի դիտորդի մասնակցությունը, բայց այստեղ, անշուշտ, որոշակի խնդիրներ կծագեն։
Մենք պետք է հասկանանք, որ աշխարհաքաղաքական առճակատման ամենալուրջ ժամանակաշրջանում ենք, և դա մեր տարածաշրջանի որոշ խաղացողների կողմից դիտարկվում է որպես պոտենցիալ լարվածություն, համենայն դեպս առայժմ քաղաքական և տնտեսական մրցակցության համատեքստում։ Այս պարագայում, բնականաբար, Հայաստանի հիմնական խնդիրն այս մրցակցության գործընթացում այն հնարավորինս կառավարելի պահելն ու Հայաստանի համար հնարավոր խնդիրները վերացնելն է։
Որովհետև խնդիրներ ցանկացած դեպքում կլինեն։ Կրկնում եմ՝ կլինեն, քանի որ եթե հաշվի առնելով մեր շահերը, հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, մենք հանդիսանում ենք այդ գործընթացների մասնակիցը, և մեր քաղաքականությունը նոր հնարավորություններ ստեղծելն է՝ այդ խնդիրները կանխելու և լուծելու համար», - հայտարարել է փորձագետը:
Zinvor.info