Շարիֆը զանգահարել է Ալիևին
  Շարիֆը զանգահարել է Ալիևին
10:06     10 04 2024    
Ապրիլի 9-ին Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին և շնորհավորել Ռամազանի տոնի կապակցությամբ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ադրբեջանական պետության ղեկավարի կայքին։

Ադրբեջանի նախագահը երախտագիտություն է հայտնել ուշադրության և շնորհավորանքի համար՝ իր հերթին շնորհավորելով Մուհամմադ Շահբազ Շարիֆին տոնի առթիվ և իր բարեմաղթանքները փոխանցելով Պակիստանի ժողովրդին։

Նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ շնորհավորել է Մուհամմադ Շահբազ Շարիֆին Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան իր գործունեության մեջ։

Պակիստանի վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություններ մաղթել նախագահական գործունեության մեջ։

Վստահություն հայտնելով, որ մեր երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերություններն հետագայում էլ կշարունակեն հաջողությամբ զարգանալ՝ Ադրբեջանի նախագահը և Պակիստանի վարչապետը մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Շարիֆ   Ալիև  


Լրահոս