Էրդողանը զանգահարել է Ալիևին
  Էրդողանը զանգահարել է Ալիևին
17:05     09 04 2024    
Ապրիլի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Ռեջեփ Թայիբ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ Ռամազանի տոնի առթիվ և բարգավաճում մաղթել ադրբեջանական ժողովրդին։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ուշադրության և շնորհավորանքների համար, իր հերթին շնորհավորել է Ռեջեփ Թայիբ Էրդողանին տոնի առթիվ և բարգավաճում մաղթել Թուրքիայի ժողովրդին։

Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ ադրբեջանա-թուրքական բարեկամության, եղբայրության և դաշնակցային հարաբերությունները հետայսու էլ կզարգանան և կամրապնդվեն բոլոր ոլորտներում, մտքեր փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Իլհամ-Ալիև