Զաքիր Հասանովը շնորհավորել է ադրբեջանական բանակի անձնակազմին՝ Ռամազանի տոնի առթիվ
 Զաքիր Հասանովը շնորհավորել է ադրբեջանական բանակի անձնակազմին՝ Ռամազանի տոնի առթիվ
09:39     09 04 2024    
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը շնորհավորել է ադրբեջանական բանակի անձնակազմին՝ Ռամազանի տոնի առթիվ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, շնորհավորական ուղերձում նշվում է, որ նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ պետականաշինության և բանակաշինության ոլորտում կատարված աշխատանքի շնորհիվ Ադրբեջանի հեղինակությունն աշխարհում էլ ավելի է բարձրացել, այսօր Ադրբեջանը դարձել է Հարավային Կովկասի առաջատարը, խաղաղության և կայունության երաշխավորը։

Շնորհավորական ուղերձում ընդգծվում է, որ Ադրբեջանի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ մեծ ձեռքբերումները, բանակում լայնածավալ բարեփոխումները, զինծառայողների ծառայողական և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը, անցկացվող զորավարժությունները, հակառակորդի սադրանքների դեմ հակաահաբեկչական լայնածավալ հաջող գործողությունները էլ ավելի են ամրապնդել անձնակազմի հաղթական ոգին։

«Իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզանից յուրաքանչյուրին՝ դժվարին զինվորական ծառայության մեջ ցուցաբերած նվիրումի և անձնվիրության համար։ Շնորհավորում եմ ձեզ Ռամազանի տոնի առթիվ, մաղթում քաջառողջություն, երկար տարիների կյանք, նորանոր հաջողություններ անկախ ադրբեջանական պետությանը պատվավոր ծառայության մեջ»,- ասված է շնորհավորական ուղերձում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով  


Լրահոս