Ե՞րբ է Ադրբեջանը ուղեծիր հանելու հերթական արբանյակը
 Ե՞րբ է Ադրբեջանը ուղեծիր հանելու հերթական արբանյակը
14:43     05 04 2024    
Ադրբեջանն իր հերթական արբանյակը ուղեծիր դուրս կբերի 2026 թվականին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը կից Ադրբեջանի տիեզերական գործակալության (Azercosmos) խորհրդի նախագահ Սամեդդին Ասադովը։

«Մենք դիտարկում ենք 2026 թվականին հերթական օպտիկական դիտորդական արբանյակի ուղեծիր արձակելու հնարավորությունը»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Azercosmos   Ադրբեջան