Քաղաքագետ Բադալյանը՝ բրյուսելյան հանդիպման մասին. Ադրբեջանն անհանգստանալու պատճառ չունի
 Քաղաքագետ Բադալյանը՝ բրյուսելյան հանդիպման մասին. Ադրբեջանն անհանգստանալու պատճառ չունի
12:33     05 04 2024    
«Իմ կարծիքով, Ադրբեջանը անհանգստացած չէ։ Մոսկվայի տեսանկյունից խնդիրն ավելի լայն է, ես մեկ անգամ չէ, որ խոսել եմ այս մասին»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, քաղաքագետ Հակոբ Բադալյանը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում այսպես է մեկնաբանել Բաքվի և Մոսկվայի վերաբերմունքը Բրյուսելում այսօր կայանալիք հանդիպմանը։

«Մոսկվան ինքն է որդեգրել մարտավարական նահանջի քաղաքականություն Կովկասում և, մասնավորապես, հայ-ադրբեջանական հարցում՝ ելնելով նրանից, որ ավելի հավակնոտ և ակտիվ քաղաքականությունը կենթադրի ավելի մեծ պատասխանատվություն։

Մոսկվան, չկարողանալով դա գիտակցել, հիմա պարզապես փորձում է լուծել խնդիրը՝ թույլ չտալ, որ գործընթացները դուրս գան վերահսկողությունից, չդառնան անկառավարելի։ Այս տեսանկյունից նույն խնդիրը կա ապրիլի 5-ի հանդիպման հետ կապված։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, կրկնում եմ, Ադրբեջանը անհանգստանալու պատճառ չունի, և դրա ապացույցն է նաև այն, որ նրա արձագանքին անմիջապես հաջորդեցին Վաշինգտոնի և ԵՄ-ի արդարացումներ պարունակող հայտարարությունները»,- ասել է քաղաքագետը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բրյուսել  


Լրահոս