Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զանգահարել է Իլհամ Ալիևին
 Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զանգահարել է Իլհամ Ալիևին
09:08     05 04 2024    
Ապրիլի 4-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին տեղեկությունը տարածել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության զարգացման հեռանկարները, այդ համատեքստում նշվել են վերականգնվող էներգետիկան, տրանսպորտային կապերը, էներգետիկ անվտանգությունը և փոխգործակցության այլ ոլորտներ։ Զրույցի ընթացքում նշվել է 2022 թվականին Ադրբեջանի և Եվրամիության միջև ստորագրված էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի կարևորությունը։

Ընդգծվել է, որ Ադրբեջանի նախագահությամբ Բաքվում կայանալիք COP29-ը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում կլիմայական գործունեության և կանաչ անցման ոլորտում համագործակցության համար: Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է Եվրամիության պատրաստակամությունը՝ աջակցելու Ադրբեջանին մարդասիրական ականազերծման աշխատանքներում։

Հեռախոսազրույցի ընթացքում բարձրացվել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման հարցը։ Նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ քննարկումների ժամանակ, արտահայտել է ադրբեջանական կողմի դիրքորոշումն այս հանդիպման առնչությամբ և նշել տարածաշրջանային ներառականության կարևորությունը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   COP29  


Լրահոս