Հաջիև. Ադրբեջան-Չինաստան հարաբերությունները հիմնված են ռազմավարական գործընկերության վրա
  Հաջիև. Ադրբեջան-Չինաստան հարաբերությունները հիմնված են ռազմավարական գործընկերության վրա
09:18     01 09 2025    
Չինաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները հիմնված են համապարփակ ռազմավարական գործընկերության վրա և դինամիկ զարգանում են բազմաթիվ ոլորտներում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Հաջիևը նշել է, որ Ադրբեջանն ու Չինաստանը շատ լավ քաղաքական հարաբերություններ ունեն.

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այս տարի Չինաստան կատարած պետական այցը կարևոր դեր խաղաց մեր հարաբերությունների զարգացման գործում։ Այսօր Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցավ ևս մեկ արդյունավետ հանդիպում։ Նրանք միմյանց անվանում են «իմ սիրելի ընկեր»։ Այս մթնոլորտը արտացոլում է Չինաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական կապերը։ Ադրբեջանը միշտ աջակցել է «մեկ Չինաստան» քաղաքականությանը։ Մենք աջակցում ենք Չինաստանի դիրքորոշմանը Թայվանի, Հոնկոնգի և Սինցզյանի հարցերում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Չինաստան  


Լրահոս