Մոսկվան կոչ է արել Բաքվին և Երևանին վերականգնել եռակողմ երկխոսության մեխանիզմները
 Մոսկվան կոչ է արել Բաքվին և Երևանին վերականգնել եռակողմ երկխոսության մեխանիզմները
18:34     03 04 2024    
Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում վերականգնել եռակողմ երկխոսության մեխանիզմների աշխատանքը:

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կարծում ենք, որ վաղուց եկել է ժամանակը վերականգնելու Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ մեխանիզմների ռիթմիկ աշխատանքը։ Կոչ ենք անում մեր գործընկերներին դրսևորել քաղաքական կամք և վերսկսել շփումները։

Զախարովայի կարծիքով այդ շփումներն ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Ըստ դիվանագետի, Ռուսաստանի աջակցությամբ արդյունավետ լուծումներ փնտրելու պրոցես է սկսվել ամենադժվար հարցերի վերաբերյալ, ներառյալ սահմանների սահմանազատումը, տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ ուղիների ապաշրջափակումը և խաղաղության պայմանագրի մշակումը։

Նրա խոսքով, Բաքվի և Երևանի միջև բոլոր տարածքային վեճերն ու պահանջները պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում։

«Մենք պատրաստ ենք մեր կողմից ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունները»,- հավելել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   ՌԴ