«ՀՀ-ում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության». ՌԴ ԱԳՆ
«ՀՀ-ում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության».  ՌԴ ԱԳՆ
17:18     03 04 2024    
«ՀՀ-ում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսում:

«Հայաստանում ԵՄ առաքելությունը արևմտականների ջանքերով, ըստ էության, վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։ Հանուն իրենց ինչ-որ կարգի պահանջվածության ցուցադրության՝ ՆԱՏՕ անդամ երկրները սրում են հակառուսական հիստերիան, կոչ անում մեր երկրի հետ ռազմական կոնֆլիկտի պատրաստվել։ Ներդրումներ են անում ռազմաարդյունաբերական համալիրի վրա՝ տնտեսական վատթար իրավիճակի ֆոնին», - ասել է Զախարովան։

ՆԱՏՕ-ն, Զախարովայի խոսքով, շատ բան է խոստացել տարբեր երկրների՝ Սերբիային, Ուկրաինային։ «Նրանք, որոնք կարողացել են զսպել դա, դիմակայել են, նրանք, որոնք չեն փորձել կամ չեն ցանկացել զսպել, քայքայվել են, ինչպես Ուկրաինան», – նշել է Զախարովան:
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ   ԱԳՆ  


Լրահոս