Քաղաքագետ Կարապետյան. Ադրբեջանը եղբայրական երկիր է ՀԱՊԿ երկրների համար
  Քաղաքագետ Կարապետյան.  Ադրբեջանը եղբայրական երկիր է ՀԱՊԿ երկրների համար
12:10     03 04 2024    
«Ճիշտն ասած, ինձ չզարմացրեց նման հայտարարությունը։ ՀԱՊԿ-ը հրաժարվել է պատասխանատվությունից՝ հստակեցնելու, թե ինքը, որպես ռազմաքաղաքական միավորում, որ գոտին է պարտավոր պաշտպանել։ Տվյալ դեպքում սա Հայաստանի պատասխան քայլն էր, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին, ով ՀԱՊԿ-ին հստակ հարց է տվել, թե ինչ սահմաններում է նա ճանաչում Հայաստանը»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայաստանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ ասել է քաղաքագետ Դավիթ Կարապետյանը։

«ՀԱՊԿ-ը շատ դիվանագիտական պատասխան տվեց, որից կարելի է եզրակացնել, որ ՀԱՊԿ-ը հստակ ցուցում է տալիս, որ կճանաչի պաշտպանական սահմանները, երբ Հայաստանը փոխհամաձայնեցված սահմանային գիծ ունենա Ադրբեջանի հետ։ Այս պատասխանից հետո Հայաստանի կառավարությունը հայտնվեց շատ ծանր վիճակում, քանի որ այս դեպքում չգիտեմ, թե իրենք (Հայաստանի իշխանությունները - խմբ.) ինչին պետք է վկայակոչեն, որպեսզի իրենց անհեթեթ վիճակի մեջ չդնեն։ Մենք դիվանագիտական ու դժվարին պատասխան ստացանք։ Այս դեպքում ներկայիս կառավարությունը պետք է ձևակերպում տրամադրի, եթե ցանկանում է շարունակել այս խոսակցությունը ՀԱՊԿ-ի հետ։

Այս հայտարարությունը կանաչ լույս է հանդիսանում նաև Ադրբեջանի համար, քանի որ նրանց համար դա իդեալական է, քանի որ ՀԱՊԿ-ն իրականում չի ասել, թե ինչպես է ճանաչում Հայաստանի սահմանները, նա փաստացի ընդգծել է, որ չգիտի, թե ինչ սահման է դա։ Այս պարագայում ՀԱՊԿ-ն ամբողջ պատասխանատվությունը դրել է Հայաստանի գործող կառավարության վրա»,- հայտարարել է քաղաքագետը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՀԱՊԿ  


Լրահոս