Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Պետական անվտանգության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Ալի Նաղիևը։
Նա նշել է, որ ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են տարվում ճշտելու մեր 3890 քաղաքացիների ճակատագիրը, որոնք Պետական հանձնաժողովում հաշվառված են որպես Ղարաբաղյան Առաջին պատերազմի հետևանքով անհայտ կորած, օկուպացիայից ազատագրված տարածքներում զանգվածային գերեզմանների հայտնաբերման, արտաշիրիմման և նույնականացման ուղղությամբ:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույնականացվել է 107 անհայտ կորածի աճյունը, որոնցից 34-ի անունները հրապարակվել են, այդ թվում՝ Ադրբեջանի ազգային հերոս Ռիադ Ահմեդովի, ով անհայտ կորել էր 1992 թվականի հունվարին «Դաշալթը» գործողության ժամանակ: Եվս 73 հոգու անունները կհրապարակվեն առաջիկա օրերին»,- նշել է Ալի Նաղիևը։