«Ֆրանսիայի ներկայությունը Հարավային Կովկասում զուտ հետախուզական տվյալների հավաքագրում է». Զախարովա
 «Ֆրանսիայի ներկայությունը Հարավային Կովկասում զուտ հետախուզական տվյալների հավաքագրում է».  Զախարովա
10:28     28 03 2024    
«Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք է, սակարկության միջոց, Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմի և Աֆրիկայում անհաջողությունների ֆոնին իր հեղինակությունը պահպանելու ձև»։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Ֆրանսիայի ներկայությունը Հարավային Կովկասում հետախուզական բնույթ է կրում:

«Ֆրանսիայի ներկայությունը Հարավային Կովկասում զուտ հետախուզական տվյալների հավաքագրում է, նա լրտեսում է տարածաշրջանի պետություններին՝ թույլ չտալու համար խաղաղ համաձայնագրերի կյանքի կոչմանը, այդ թվում՝ տնտեսական առումով։ Եվրոպական տնտեսության փլուզման ֆոնին այստեղ հնարավոր է բարգավաճում։ Ինչպե՞ս վնաս չհասցնել»,-ասել է Զախարովան:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա   Հարավային-Կովկաս  


Լրահոս