Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին ՌԴ-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
  Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին ՌԴ-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
09:12     23 03 2024    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայում տեղի ունեցած հրեշավոր ահաբեկչության կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, պետության ղեկավարի ուղերձում ասվում է. «Խորապես ցնցված եմ Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած հրեշավոր ահաբեկչության լուրից։

Խստորեն դատապարտում եմ այս ահաբեկչական գործողությունը և Ադրբեջանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ռուսաստանի ողջ ժողովրդին, զոհվածների հարազատներին ու մերձավորներին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Պուտին  


Լրահոս