Ադրբեջանական պատվիրակությունը հասել է՝ Եվրանեսթ ԽՎ զեկույցից «Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտություն» արտահայտությունը հանելուն
  Ադրբեջանական պատվիրակությունը հասել է՝ Եվրանեսթ ԽՎ զեկույցից «Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտություն» արտահայտությունը հանելուն
12:25     20 03 2024    
Ադրբեջանական պատվիրակությունը հասել է՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության կոմիտեի զեկույցից «Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտություն» արտահայտությունը հանելուն։

Բրյուսելում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ նստաշրջանում լսվել են կոմիտեների զեկույցները և որոշվել հերթական զեկույցների թեմաները։

Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության կոմիտեի կողմից պատրաստված զեկույցը արտացոլում է տարածաշրջանային անվտանգության խնդիրները։ Ադրբեջանի առաջարկով զեկույցում փոփոխությունները հաստատվել են ձայների մեծամասնությամբ։ Մասնավորապես, փաստաթղթից հանվել են՝ «Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտություն», «Ալմա-Աթայի հռչակագրի հղում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի որոշման հարցում», «խաղաղության բանակցությունները պետք է վարվեն միայն Բրյուսելի միջնորդությամբ» արտահայտությունները։ Փոխարենը զեկույցում իրենց արտացոլումն են գտել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու և միջազգային իրավունքի նորմերը պահպանելու կոչերը:

Քննարկումների ընթացքում ելույթ ունեցած Միլլի Մեջլիսի պատգամավորներ Թահիր Միրքիշիլին, Թուրալ Գյանջալիևը, Նուրլան Հասանովը նշել են՝ Ադրբեջանի բացառիկ դերը տարածաշրջանում անվտանգության հաստատման գործում, ընդգծել՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման և տարածաշրջանային հաղորդակցությունների բացման կարևորությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Եվրանեսթ  


Լրահոս