Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն։
«Մենք քննարկել ենք Հարավային Կովկասում կայունության կարևորությունը, որը կարևոր է եվրատլանտյան անվտանգության համար ավելի վտանգավոր աշխարհի պայմաններում։ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր հնարավորություն ունեն՝ երկար տարիների հակամարտությունից հետո հասնել կայուն խաղաղության։ Ուստի կոչ եմ անում համաձայնության գալ, որը ճանապարհ կբացի ձեր ժողովուրդների համար հարաբերությունների նորմալացման և կայուն խաղաղության համար», - հայտարարել է Սթոլտենբերգը՝ Երևանում Փաշինյանի հետ համատեղ մամուլի մոտեցման ժամանակ Հայաստան կատարած իր առաջին այցի ժամանակ։
Գլխավոր քարտուղարը նաև վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն «աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։