Այս մասին, ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ադրբեջանական պետական AZERTAC լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով, ադրբեջանցի զինվորները երկար տարիներ եղել են այնտեղ և կատարել բազմաթիվ տարբեր առաջադրանքներ։
Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում աշխատող իր միջազգային աշխատակիցներից մեկը գործուղվել է Քաբուլ։
«Նա օդանավակայանում էր և օգնում էր կազմակերպել տարհանումը։ Նա վիրավորվել է, սակայն ադրբեջանցի զինվորները փրկել են նրա կյանքը և խնամել։ Նրան ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ապա տեղափոխել հոսպիտալ։ Այսպիսով, ադրբեջանցի զինծառայողները շատ կարևոր աջակցություն են ցուցաբերել։ Մենք ՆԱՏՕ-ում, իհարկե, շատ երախտապարտ ենք նրանց այն ամենի համար, ինչ նրանք արել են այս տարիների ընթացքում և հատկապես վերջին շաբաթների ընթացքում»: