Այս մասին
Zinvor.info-յին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերն է։
«Բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու Ադրբեջանը ՆԱՏՕ-ի կարևոր և արժեքավոր գործընկեր է: Այս տարի մենք նշում ենք մեր գործընկերության երեսունամյակը: Այս տարիների ընթացքում Ադրբեջանը մասնակցել է ՆԱՏՕ-ի բազմաթիվ առաքելություններին և գործողություններին։ Դուք երկար տարիներ եղել եք մեր առաքելության մասնակիցը Կոսովոյում, իսկ հետո Ադրբեջանը երկար տարիներ ակտիվ մասնակցություն է ունեցել Աֆղանստանում։ Ես Աֆղանստանում հանդիպել եմ ադրբեջանցի զինվորների հետ և ականատես եղել նրանց պրոֆեսիոնալիզմին ու նվիրվածությանը։ Ադրբեջանցի զինվորականները շատ կարևոր դեր են խաղացել հատկապես առաքելության ավարտին՝ պաշտպանելով դեսպանատունը և օդանավակայանը, ինչը մեզ օգնեց ավելի քան հարյուր հազար մարդու տարհանել Քաբուլի օդանավակայանից։ Այսպիսով, ադրբեջանական զորախումբը վերջինն է լքել երկիրը՝ ամերիկացի և որոշ այլ զինվորականների հետ միասին»,- նշել է Ստոլտենբերգը։