Ստոլտենբերգ. Մենք հարգում ենք Ադրբեջանի՝ ռազմական դաշինքներին չանդամակցելու ինքնիշխան որոշումը
  Ստոլտենբերգ.  Մենք հարգում ենք Ադրբեջանի՝ ռազմական դաշինքներին չանդամակցելու ինքնիշխան որոշումը
09:41     19 03 2024    
ՆԱՏՕ-ն կարծում է, որ յուրաքանչյուր պետություն կարող է ընտրել իր ուղին։ Դաշինքը բազմաթիվ գործընկերներ ունի, որոնցից մեկն էլ Ադրբեջանը է։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին մարտի 18-ին Ադրբեջանական հեռուստատեսությանը (AzTV) տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նա ասել է, որ Ադրբեջանը մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին։

«Այս երկիրը դուրս է ցանկացած ռազմական դաշինքից։ Մենք հարգում ենք Ադրբեջանի ինքնիշխան որոշումը: Բայց, իհարկե, երբ խոսքը վերաբերում է այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ֆինլանդիան և Շվեդիան, նրանք հրաժարվել են չեզոքությունից: Այս դեպքում դաշինքի դռները բաց են նրանց առջև, և դա չի նշանակում ՆԱՏՕ-ի ագրեսիվ ընդլայնում դեպի Արևելք։ Սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի արևելքում գտնվող երկրները ցանկանում են լինել կազմակերպության մաս, և մենք նրանց դիտարկում ենք որպես մեր դաշնակիցներ», - ասել է Ստոլտենբերգը։



Zinvor.info

Հեշթեգներ. Ստոլտենբերգ   Ադրբեջան  


Լրահոս