Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Արևմտյան Ադրբեջան համայնքի հայտարարության մեջ՝ կապված Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորների ելույթի հետ։
«Բոլորին հայտնի է, որ Հայաստանն իր տարածքում և Ադրբեջանի այն տարածքներում, որոնք ժամանակին օկուպացրել է, համակարգված և զանգվածաբար ոչնչացրել է ադրբեջանցիներին պատկանող մշակութային ժառանգությունը։ Հայաստանի տարածքում հողին են հավասարվել 300 մզկիթներ, հարյուրավոր գերեզմանատներ և բազմաթիվ այլ մշակութային հուշարձաններ։ Հայաստանը թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը այցելել այդ վայրեր՝ վերահսկելու ադրբեջանական մշակութային ժառանգության վիճակը:
Ադրբեջանին սևացնելու և կրոնական վեճեր հրահրելու փոխարեն՝ Եվրախորհրդարանի երեսպաշտ պատգամավորները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը այցելի Հայաստան, դադարեցնի ադրբեջանական մշակութային ժառանգության հուշարձանների ոչնչացումն այս տարածքում և վերականգնի ավերվածները, և ամենակարևորը՝ աջակցեն Հայաստանից վտարված 300 հազար արևմտյան ադրբեջանցիների հայրենիք վերադառնալուն»,- նշվում է փաստաթղթում։
Zinvor.info