Պուտինը պատմել է Պեկինում Ալիևի հետ կարճ երկխոսության մասին Տեսանյութ
 Պուտինը պատմել է Պեկինում Ալիևի հետ կարճ երկխոսության մասին Տեսանյութ
11:17     04 09 2025    
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին հայտնել է, որ Պեկինում՝ միլիտարիստական Ճապոնիայի դեմ հաղթանակի 80-ամյակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի տոնակատարության ժամանակ «երկու-երեք բառ» է փոխանակել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ։

«Այսօր նախագահ Ալիևի հետ ողջունեցինք միմյանց, ես ողջունեցի նրան և նրա կնոջը։ Մենք երկու-երեք բառ փոխանակեցինք», - Չինաստան այցի արդյունքներով մամուլի ասուլիսում կիսվել է Ռուսաստանի առաջնորդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Մեկնաբանելով Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների վիճակը՝ Պուտինը նշել է, որ «երկրների միջև հարաբերություններում միշտ որոշ հարցեր են առաջանում՝ ելնելով առկա իրավիճակից կամ որևէ քաղաքական իրավիճակից, և կան խնդիրներ»։ «Բայց ես կարծում եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հիմնարար հարաբերությունները և դրանց զարգացման փոխադարձ հետաքրքրությունը, ի վերջո, ամեն ինչ իր տեղը կդնեն», - համոզված է Պուտինը։
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Ալիև  


Լրահոս