Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ:
«Ադրբեջանը մասնակցել է Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին, ինչը մեզ համար մեծ փորձ էր։ 2021 թվականի օգոստոսի վերջին մեր զինվորականները կոալիցիայի վերջին ուժերից էին, որ լքեցին Աֆղանստանը։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր ամուր նվիրվածությունը մեր համագործակցությանը»,- նշել է պետության ղեկավարը։
Zinvor.info