Բայրամովը՝ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան համագործակցության ձևաչափի մասին
 Բայրամովը՝ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան համագործակցության ձևաչափի մասին
14:04     15 03 2024    
Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան համագործակցության ձևաչափը նպաստում է տարածաշրջանային և գլոբալ կայունությանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը։

Նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին միջազգային ասպարեզում տեղի ունեցող իրադարձությունները մեծացնում են երկրների միջև եռակողմ ձևաչափով համագործակցության կարևորությունը։

«Վերջին եռակողմ հանդիպումից հետո շատ բան է փոխվել ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային առումով»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։

Նախարարը նշել է, որ աշխարհում տեղի ունեցող գործընթացները մեծացնում են տարածաշրջանային համագործակցության և սիներգիայի պահանջարկը. «Այս եզակի ձևաչափը թույլ է տալիս երեք երկրներին էլ օգտվել այս համագործակցությունից, որը հիմնված է փոխադարձ շահերի վրա»։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան   Թուրքիա   Վրաստան  


Լրահոս