Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ավագանու նախագահ Բինալի Յըլդըրըմը։
«Այս միջանցքը կարևոր է թյուրքական պետությունների և Թյուրքական պետությունների կազմակերպության համար։ Թող 21-րդ դարը դառնա թուրքերի դար: Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բացվի: Հայաստանը նման հնարավորություն է ստացել Ղարաբաղի հարցի լուծումից հետո։ Պետք է բացել սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել Զանգեզուրի միջանցքը: Պետք է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ: Հայաստանի պետական զինանշանի վրա պատկերված են մեր հողերն ու Աղրըդաղը։ Դա պետք է վերացվի»:
Zinvor.info